Բժիշկներն ու ոստիկանները հայտնել են, որ այսօր Եմենում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ է սպանվել, 23-ը վիրավորվել են:
AFP-ն հաղորդում է, որ սպանվածներից երկուսը և վիրավորվածներից հինգը ոստիկաններ են եղել:
Ականատեսները հայտնում են, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել հազարավոր ցուցարարներին ցրելու նպատակով:
Ցուցարարները պահանջում էին չընդունել նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին անձեռնմխելիություն պարգևող ծրագիրը:










































