Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, դեկտեմբերի 24-ին Մոսկվայի Պրեսնենյան դատարանը երկու կնոջ մեղավոր է համարել Ֆիլիպ Կիրկորովի էլեկտրոնային հասցեն ջարդելու համար, և դատապարտել է երկու տարվա պայմանական ազտազրկման:
«Գլոբալ Մեդիա Գրուպ» գովազդային ընկերության գլխավոր տնօրեն Նինա Յուրովան և Կիրկորովի նախկին ադմինիստրատոր Վերա Յապոնցևան մեղադրվում էին առավել մեծ չափերով դրամաշորթության և անօրեն ձևով համակարգչային տվյալներին տիրանալու մեջ:
Երկու կանայք էլ ձերբակալվել էին 2009թ.-ի հունիսին: Քննիչների խոսքերով, նրանք անհայտ հանցակիցների հետ ջարդել են երգչի էլեկտրոնային հասցեն և նրա անձնական էջը «Одноклассники.Ру» կայքում: Դրա արդյունքում Կիրկորովը ժամանակավորապես զրկվել էր իր նկարներով ալբոմից և նոր ալբոմի նյութերից:
Մեղադրյալները պնդում էին, որ Կիրկորովը չէր վճարել Յուրովայի կողմից գլխավորած ընկերության մատուցված ծառայությունների համար: Պետական մեղադրողը պահանջում էր դատապարտել երկու կանանց 8 տարի ազատազրկման: Բացի այդ, Կիրկորովը բազմիցս ասել էր, որ արդեն ներել է նրանց, և չի ցանկանա, որպեսզի նրանք հայտնվեն բանտում: