«Միլան»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ ինքը չի պատրաստվում տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ», որն իրեն առաջարկում էր 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ.
««Միլան»-ն իմ տունն է: Ես չեմ ցանկանում հեռանալ ակումբից, որի կազմում նվաճել եմ կարիերայիս առաջին տիտղոսը: Ցանկանում եմ օգնել ակումբին` հասնելու նոր հաջողությունների:
«Կոլեկտիվում հիանալի մթնոլորտ է տիրում, որն ինձ խաղալու և գոլեր խփելու ուժ է հաղորդում: Ինձ մշտապես հավատալու համար շնորհակալ եմ Սիլվիո Բելռուսկոնիին, «Միլան»-ին և թիմի երկրպագուներին:
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին իր հերթին նշել է.
«Պատոն որոշել է մնալ «Միլան»-ում: Տևեսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով բանակցությունները դադարեցված են: Դա կապված է Պատոյի որոշման հետ»,- նշել է Գալլիանին:










































