Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է իրավապահ մարմինների գործելաոճը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

Սովորաբար, այդ հաղորդումների հիման վրա քրեական գործեր չեն հարուցվում, որոշ դեպքերում սահմանափակվում են միայն ծառայողական քննության իրականացմամբ և որպես օրինափաչություն տարբեր մեթոդներով` համոզումներով, սպառնալիքներով ստիպում են, որպեսզի քաղաքացիները հրաժարվեն բռնությունների փաստերի վերաբերյալ իրենց բողոքներից:

Զուգահեռաբար, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիների բողոքներն արձանագրած կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև որպես հաղորդում ներկայացրած իրավաբանական անձի ներկայացուցիչ, կազմակերպության նախագահին հրավիրում են իրավապահ մարմիններ բացատրություններ վերցնելու նպատակով` իբր կազմակերպության աշխատակիցների կողմից քաղաքացիների տված տեղեկությունները կեղծելու, քաղաքացիներին ուղղորդելու, նույնիսկ քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների կիրառման հետ կապված հարցերը պարզելու:

Մասնավորապես 2011 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպության կողմից հաղորդում էր ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն քաղաքացուն ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում 14 ժամ անազատության մեջ պահելու և նրա նկատմամբ բռնություններ կիրառելու փաստերի վերաբերյալ:
Կազմակերպության կողմից ներկայացված հաղորդումը թողնվել է անհետևանք, քանի որ համաձայն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2011 թ. նոյեմբերի 3-ին ներկայացված պատասխանի` բռնության փաստը չի հաստատվել և հաղորդման մեջ մատնանշված անձինք բողոքներ չունեն:

Հատկանշական է, որ կազմակերպության աշխատակցին 2011 թ. դեկտեմբերին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին հարցաքննելու որպես վկա այն մասին, թե ինչ տեղեկություններ ունի նա այն քրեական գործի վերաբերյալ, որով որպես վկա անցնում է ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացին:

2012 թվականի հունվարի 12-ին կազմակերպության նախագահին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին գործի նախապատրաստման փուլում բացատրություններ տալու նպատակով, որի ընթացքում քննիչի կողմից ներկայացված հարցերը կապված են եղել ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացու և նրա մոր նկատմամբ իբր կազմակերպության նախագահի կողմից սպառնալիքներ կիրառելու, բուժզննության ընթացքում չափից դուրս ակտիվ լինելու և այլ հարցերի շուրջ:

Այսինքն` իրավապահ մարմինները որդեգրել են ոչ միայն ճնշումների կիրառմամբ ոստիկանության բաժիններում բռնություններից տուժած քաղաքացիների բողոքներից հրաժարվելու, այլև բռնությունների փաստով կազմակերպության իրավապաշտպան գործունեության նկատմամբ ճնշումներ կիրառելու գործելակերպ, որն արտահայտվում է քրեական գործի հարուցման սպառնալիքով:

Գտնում ենք, որ հանձինս իրավապահ մարմինների` ՀՀ դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Հայաստանի Հանրապետությունը չի կատարում խոշտանգումների կանխարգելման «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի և «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ոչ միայն չի խրախուսում, այլև քրեական հետապնդման սպառնալիքով փորձում է լռեցնել բռնության ենթարկված քաղաքացիների բողոքի ձայնը, նման փաստերի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությունները և սքողել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունները` կոծկելով հանցագործությունները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է ՀՀ իրավապահ մարմինների գործելաոճը, հայտարարում, որ որևէ ճնշում, սպառնալիք կամ դրանց փորձեր ի սկզբանե դատապարտված են անհաջողության և սին են նման մեթոդներով իշխանությունների հույսերը կասեցնելու իրավապաշտպան գործունեությունը ՀՀ-ում:

«Վերստին հայտնում ենք մարդու իրավունքների խախտումների բոլոր դեպքերի ուղղությամբ մեր գործունեության հետևողականության, հաստատակամության և վճռականության մասին:
Այսուհետ ևս շարունակելու ենք յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ահազանգերի, հաղորդումների միջոցով հասնել

քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած պատասխանատուների բացահայտմանը,
նրանց գործողությունների իրավական գնահատականների ստացմանը,
արդարադատության իրականացմանը:

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների առջև` ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորությունների և ազգային օրենսդրության»,- նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում