Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին, ով 2011 թվականին հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալլուրգ»-ի կազմում, տեղափոխվել է «Կուբան»: Խաղացողն արդեն Կրասնոդարում է, որտեղ հաջողությամբ բուժզննում է անցել և թիմի հետ կնքել 3 տարվա պայմանագիր:
Ֆուտբոլիստի տեղափոխությունը մեկնաբանել է «Կուբան»-ի սպորտային տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն.
«Մարկոս Պիզելլին բարձրակարգ խաղացող է, ով կուժեղացնի թիմի հարձակվողական ներուժը: Նա կարող է խաղալ թե´ որպես հարձակվող, թե´ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան: Դան Պետրեսկուն Պիզելլիին նկատել էր դեռ Ռուսաստան – Հայաստան խաղում, և ֆուտբոլիստի գործողություններին հետևելու նպատակով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ:
Մենք ֆուտբոլիստի խաղին հետևում էինք երկար ժամանակ, որպեսզի համոզվենք, որ նա կհարմարվի «Կուբան»-ի խաղաոճին»:
Հայաստանի հավաքականի կազմում Պիզելլին անցկացրել է 18 խաղ և խփել 5 գնդակ:










































