Ըստ The Financial Times պարբերականի՝ 2010թ. «Տարվա մարդ» է համարվել Apple-ի հիմնադիր Սթիվեն Ջոբսը: Թերթը սա հիմնավորել է այն բանով, որ նա աշխարհին է ներկայացրել մի քանի հայտնի էլեկտրոնային սարքեր՝ iPad պլանշետային համակարգիչը, iPhone 4 սմարթֆոնը և MacAir նոութբուկը, որն աչքի է ընկնում թեթևությամբ և 4մմ հաստությամբ:
Մի քանի ամիս Սթիվեն Ջոբսը ծանր հիվանդ էր և միայն լյարդի փոխպատվաստումից հետո՝ 2010թ. հունվարին վերադարձավ աշխատանքի, ինչը թերթն անվանեց «ժամանակակից բիզնեսի պատմության մեջ ամենակարևոր վերադարձը»:
Ջոբսը հայտնի էր դարձել ավելի վաղ` 1980թ., երբ ստեղծեց Apple ընկերությունը և հայտնվեց ամենահեղինակավոր թերթերի և ամսագրերի առաջին էջերին: