Հունվարի 12-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակից բերման են ենթարկել 30-ամյա Դավիթ Ղազարյանին:
Վերջինս 2011 թ. օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ղազարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: