Հունվարի 13-ին` ժ. 10.44-ին, տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դիակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին արդեն տեղեկացրել էին, որ դեպքի վայր էր մեկնել երեք հրշեջ-փրկարար` հրամանատարի գլխավորությամբ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Երևանի բնակիչ, 1942թ. ծնված Յուրա Խաչիկի Գրիգորյանի դին: