Ինչպես եւ սպասվում էր` աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը 3:1 հաշվով հեշտ հաղթանակ տարավ Լիտվայի հավաքականի նկատմամբ: Նվազագույն 1:0 հաշվով Չեխիայի հավաքականը հաղթեց շոտլանդացիներին` նրանց դիմադրությունը կոտրելով երկրորդ խաղակեսի վերջնամասում: Խումբը 6 միավորով գլխավորում է Իսպանիան, 4-ական միավոր ունեն Լիտվան եւ Շոտլանդիան, 3 մաիվոր` Չեխիայի ընտրանին: