Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Պաշտոնական. Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2010 թվականը առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ոչ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ:
Ճգնաժամն անասելի մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը՝ առաջին հերթին արտահայտվելով տնտեսական աճի ու զբաղվածության ցուցանիշների կտրուկ անկմամբ: Գործազրկության խիստ բարձր մակարդակն իսկական չարիք դարձավ երկրների և կառավարությունների համար: Չնայած ճգնաժամից դուրս գալու և հաստատուն վերականգնման փուլն արդեն իսկ սկսվել է, համաշխարհային տնտեսության հետճգնաժամային մոդելն իրականում դեռ ամբողջովին հստակ չէ:
Այո, աշխարհը վերականգնվում է 21-րդ դարի ամենածանր հարվածից: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավտանգավոր՝ առաջին ալիքը մեր երկիրը հաղթահարեց առանց էական ցնցումների: Ճգնաժամի երկրորդ ալիքը, սակայն, շատ մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանը. անկում արձանագրվեց գրեթե բոլոր ճյուղերում, կտրուկ կրճատվեցին դրամական հոսքերը, ներդրումների ծավալները, արտահանման շուկաները դադարեցին սնել մեր տնտեսությունը: Այդ ծանր օրերին, երբ եվրոպական մի շարք երկրներում ուսուցչին, բժշկին, հրշեջին և անգամ դատավորին փողոց էր հանել բարեկեցության կտրուկ անկման սպառնալիքը, մեր երկիրը, մեր հասարակությունը, գործարար համայնքը և իշխանության տարբեր թևերը միասնաբար կարողացան առավելագույն չափով ապահովել սոցիալական մինչճգնաժամային իրավիճակը:
Ճգնաժամը մեզ ստիպեց լինել ավելի զգուշավոր, բայցև ավելի համարձակ: Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազօրյա հացի մասին մտածելուն զուգահեռ մշակել և ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը: Ստիպեց նորովի արժևորել հին՝ վստահելի գործընկերներին ու ակտիվորեն փնտրել նորերին: Ստիպեց ամեն օր կռիվ տալ հայրենական բիզնեսը կործանումից փրկելու համար, միևնույն ժամանակ լարել բոլոր մկանները՝ բյուջետային աշխատավարձերի ու կենսաթոշակների ուշացում կամ կրճատում թույլ չտալու համար: Ստիպեց դիմակայել տնտեսական ձմռանը, բայց ոչ մի օր չդադարել գարնանային աշխատանքների ծրագրեր կազմել:
Ճգնաժամի հետևանքները վերջնականապես հաղթահարելու ենք ավելի ամրացած՝ այն ըմբռնումով զինված, որ Հայաստանի տնտեսությունը, որպես ամբողջություն և որպես մասերի համախումբ, լուրջ վերափոխումներ պիտի ապրի: Ճգնաժամի ավերիչ ալիքը հետևում թողնելով՝ կարող ենք վստահաբար փաստել, որ տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձևավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն և կայուն ֆինանսատնտեսական համակարգ: Ճգնաժամից քաղած դասերի շնորհիվ հետագայում խուսափելու ենք այն մարտահրավերներից, որոնք ծնկի բերեցին անհամեմատ ավելի բարեկեցիկ ու հարուստ երկրների տնտեսությունները:
Ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն իսկ փոխել ու դեռ շարունակելու է փոխել համաշխարհային տնտեսական մոդելը: Աշխարհն այլևս երբեք նույնը չի լինելու, ինչ ճգնաժամից առաջ էր: Այնպես, ինչպես ապրում էինք մինչև 2008 թվականի աշունը, այլևս չենք կարող ապրել ու գործել: Կյանքն ուղղակի թույլ չի տա: Բայց դա չի նշանակում, որ ավելի վատ ենք ապրելու: Ոչ: Պարզապես այլ կերպ պետք է մտածենք ու այլ կերպ պետք է գործենք: Կարծում եմ` այս մասին մենք դեռ առիթ կունենանք հանգամանորեն խոսելու:
Հարգելի՛ գործարարներ,
Ընդհանուր վտանգի պահին մեզ հաջողվել է միասնաբար դիմագրավել դժվարությունները: Կառավարության հետ սերտ համագործակցության աշխատաոճը առավել ակտիվությամբ շարունակելու ենք նաև 2011 թվականին: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի: Գալիք` 2011 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, ի վերջո, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է:
Կրկին շնորհավորելով ձեզ` մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, իսկ ձեր ընտանիքներին` առողջություն, երջանկություն, ջերմություն, բարօրություն: Եվ տա Աստված, որ նրանք մշտապես սատար լինեն ձեզ` ձեր բիզնեսը զարգացնելու և հետևաբար` մեր երկիրը հզորացնելու գործում: Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և ընկերներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում