Հունվարի 13-ին` ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին ու շրջվել:
Բախման հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: