Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Դ.Շահնազարյան. «Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կապահովի Մարտի մեկի բազմակողմակի և մանրակրկիտ քննություն»

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Գլխավոր դատախազության մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ընթացում հայտարարեց, որ ավելի քան համոզված է, որ «Հայաստանում օրինական իշխանություն ձևավորվելուց հետո, այդ իշխանությունները կդիմեն միջազգային հանրությանը, որպեսզի Մարտի մեկի քննությունը իրականացվի միջազգային հանրության կողմից», որպեսզի այս իշխանությունները պատասխան տան միջազգային օրենքներով և մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար: «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կապահովի Մարտի մեկի բազմակողմակի և մանրակրկիտ քննություն, և բոլոր պատասխանատուները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա է մեր բոլորիս նպատակը, և որևէ մեկը անպատիժ չի մնալու: Իշխանությունների համար քաղբանտարկյալների հարցը թվաբանություն է: Ի՞նչ են ասում իրենք. ասում են, թե 150- ից ավել քաղբանտարկյալներ կային մարտի մեկից հետո, հիմա մնացել են մեկ տասնյակից քիչ: Սա ստրուկի, ստահակի և բռնապետի «տրամաբանություն» է: Մեզ համար թիվը կարևոր չէ, մեր նպատակն է ունենալ պետություն, երկիր, որտեղ քաղբանտարկյալ չկա, և մենք դրան հասնելու ենք»,- հայտարարեց Շահնազարյանը: Կոնգրեսի ներկայացուցիչը նաև խոսեց այն մասին, թե ինչով են իշխանությունները վճարում` մեկ օր ավել բանտերում քաղբանտարկյալներ պահելու դիմաց: Դավիթ Շահնազարյանը շեշտեց` իշխանությունները վճարում են մեր պետականության թուլացմամբ, ԱԺ-ում ընդունված ապազգային, հակահայկական օրենքներով, վճարում են Ղարաբաղով և մեր պետության անվտանգությամբ, վճարում են նրանով, որ Հայաստանում ստեղծել են անտանելի սոցիալական պայմաններ: «Վստահ եղեք, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կդառնա երկիր` առանց քաղբանտարկյալների»,- հայտարարեց Շահնազարյանը և դիմելով իշխանություններին` հավելեց. «Իսկ ձեզանից շատերը զբաղեցնելու ենք նրանց տեղը»: Դավիթ Շահնազարյանը, նաև կարևորելով այդ հարցում միջազգային հանրության դերը, շեշտեց. «Մենք ենք լուծելու բոլոր հարցերը Հայաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում