«Երկիր»-ը գրում է, որ ընտրություններն իսկական փորձություն են դառնալու Սյունիքի և Կոտայքի մարզպետների համար: Թերթի տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանի և Կովալենկո Շահգալդյանի առջև Հանրապետականի համար հստակ թվով ձայներ ապահովելու լուրջ խնդիր է դրված:
«Ուշագրավ է, որ այս երկու մարզպետներին զրկել են ընտրությունների համար նախատեսվող ավանդական ֆինանսավորումից: ՀՀԿ–ի համար զգալի ձայներ ապահովելով` Սուրիկ Խաչատրյանն (Լիսկան) այսկերպ իր շնորհակալությունն է հայտնելու իր ղեկավարությանը, որ «մարիոթյան» հայտնի միջադեպից հետո շարունակեց մնալ մարզպետ: Անցած տարվա ընթացում շատ խոսվեց Կոտայքի 66-ամյա մարզպետի հրաժարականի մասին, բայց նա շարունակեց պաշտոնավարել: Իսկ վերջին անգամ մարզպետ լինելու բերկրանքը վայելելու համար պետք է «վճարել»: