1990թ. այս օրն սկսվեց Մոսկվա-Բաքու առանցքի կազմակերպած Բաքվի 200-250 հազարանոց հայության ջարդը և բռնագաղթը: Այն տևեց մեկ շաբաթ:
Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը չարագուշակ հայտարարություն արեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:
Սկսվեցին խորհրդային տարիներին նախադեպը չունեցած հայերի ջարդերը: Միայն գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ խորհրդային զորքերի Բաքուն գրոհելուց հետո փրկվեցին մնացած հայերը:
Մի քանի օրվա ընթացքում Բաքուն հայաթափվեց: Հայերն իրենց օջախներից հեռացան` թողնելով ամեն ինչ և ապաստանեցին Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում:
Բաքվի ջարդերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր ազգային ինքնորոշման համար մղվող Ղարաբաղի հայերի ազատագրական պայքարի:
Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի կոտորածները: