«Երկիր»-ին երեկ հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանի» շտաբը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, որն անցած ընտրություններին ևս ղեկավարել է այդ կուսակցության շտաբը:
«2007թ. ընտրությունների ժամանակ Վարդանյանի աշխատանքը, ըստ էության, ԲՀԿ-ում հավանել են և նրա փոխարեն ավելի հարմար թեկնածու չեն տեսնում:
Ի դեպ, ինչպես այլ կուսակցություններում, այնպես էլ ԲՀԿ-ում, կոնկրետ մարզերում աշխատանքը համակարգողներ ևս կնշանակվեն, բայց, սա, իհարկե, կլինի ներքին որոշում»,- հավելում է թերթը: