1858թ. այս օրը Մոսկվայում Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս տեսավ «Հյուսիսափայլ» ամսագիրը (մինչև 1864թ.):
Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածները և այլն։ Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը։