«Հրապարակ»-ը գրում է, որ Աժ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի յուրաքանչյուր քայլ նրա գործընկեր պատգամավորները հետևում են ամենայն ուշադրությամբ և համապատասխան մեկնաբանություններ անում:
«Դեկտեմբերի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը նախաամանորյա ընդունելություն է կազմակերպել իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռանալիս է եղել Ընդունելությունների տնից, նրան մինչև ավտոմեքենան ուղեկցել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Եվ սա էլ դեռ բավական չէ, երբ Սարգսյանը նստել է մեքենան, Նիկոյանը կռացել և գլուխը վարչապետի սրահ մտցնելով` շարունակել է խոսել նրա հետ:
Պատգամավորներն ասում են, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա թերևս եզակի դեպքն է, երբ ԱԺ նախագահն իրեն այս աստիճան ստորադասում է կառավարության ղեկավարի մոտ: Բայց սա ամենևին էլ պատահական չէ. Նիկոյանը, չունենալով հասարակական հենարան և զրկված լինելով ներկուսակցական աջակցությունից, քաղաքականության մեջ իր գոյության շարունակականության ապահովման երաշխավորը համարում է բացառապես Տիգրան Սարգսյանին:
Այլ կերպ ասած` Նիկոյանը հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում ինքը կարող է հայտնվել Տիգրան Սարգսյանին տրվելիք քվոտայի շրջանակներում»: