«ՀԺ»-ն գրում է` հնարավոր է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը մինչև այս ամսվա վերջ ավարտվի, և գործն ուղարկվի դատարան:
«Այս մասին երեկ մեզ ասաց Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում կարող են և անակնկալներ լինել, և որ նախաքննության ընթացքը անկանխատեսելի Է՝ չկոնկրետացնելով, թե ինչ նկատի ունի:
Հովհաննես Թամամյանը կալանավայրում Է գտնվում 10 ամիս և իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել Է նաև ցուցմունքներ տալուց: Մեղադրվում Է պաշտոնական դիրքի չարաշահման համար»,- հավելում է թերթը: