Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի կարծիքով, «Արսենալ»-ի խաղացողները չեն կարողանում չեզոքացնել Դիդիե Դրոգբային: Աֆրիկացի հարձակվողն «Արսենալ»-ի հետ անցկացրած 13 հանդիպումներում 13 գոլի հեղինակ է դարձել: «Ինձ թվում է, Վենգերի սաները վախենում են Դրոգբայից, որովհետև նա միշտ գերազանց է խաղում «Արսենալ»-ի դեմ: Չնայած եթե Դիդիեն լավ մարզավիճակում է, ապա մեր հաղթանակի հավանականությունն ավելանում է յուրաքանչյուր խաղում», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Sporting Life»-ը: