Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պաշտոնական. Սերժ Սարգսյանը` ԵՊՀ-ում

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:
Մինչ նիստը սկսվելը հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների ուսումնական լաբորատորիաներում, որոնք այս տարի համալրվել են մեծ թվով նորագույն սարքավորումներով: Դրանք ձեռք են բերվել 2009թ. Խորհրդի նիստում նախագահի առաջարկով ստեղծված եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն, ամեն տարի գնումներ կկատարվեն ամբողջական լաբորատորիաների ձեռքբերման կամ եղածների վերազինման նպատակով:
ԵՊՀ խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել համալսարանի ռեկտորի հաշվետվությունը 2009/2010 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ: Այն գնահատվել է բավարար: Հավանություն է տրվել ԵՊՀ-ի 2010թ. եկամուտների և ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) վերաբերյալ հաշվետվությանը, ինչպես նաև հաստատվել է 2011թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Նիստում քննարկվել է նաև «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծը, որը հնչած առաջարկություններով հաստատվել է:
Անդրադառնալով ներկայացված հաշվետվություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, այնպիսին, որին մշտապես ձգտում ենք: Նախագահն ընդգծել է, որ դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մակարդակով, ինչը ժամանակ է պահանջում:
«Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, և չկա որևէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահը խոսել է նաև իրականացված սոցիալական ծրագրերի մասին. «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին և համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք և շարունակում ենք արդեն ոչ միայն համալսարանի, այլև ամբողջ հանրապետության մակարդակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում