Այսօր Իլհամ Ալիևի ծննդյան օրն է: Փորձեցինք իշխանություններից պարզել, թե ինչ են մաղթում Ալիևին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Ալիևին մաղթեց հետևյալը. «Մաղթում եմ, որ խելք հավաքի և տղամարդկություն սովորի: Դա գալիս է նրանից, որ նա չի ծառայել բանակում և չի հասկանում, թե ինչ է նշանակում նավթի վրա հիմնված ռազմատենչ հայտարարությունները: Կարճ ասած` տղամարդկություն եմ մաղթում, որ կարողանա իր ասածներին պատասխան տալ»: