Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել բավական ուշագրավ պատճառով. նա ցանկանում է ամեն գնով իրավագ որդուն` Սեդրակին դարձնել «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն, և այդ պատճառով նա հասել է ընդհուպ Պուտինի մոտ: Ավելին, ըստ մեր աղբյուրների` մինչև Քոչարյանի մեկնելը, նույն հարցով Մոսկվայում է եղել անձամբ Սեդրակը: Սակայն նրան մերժել են և ետ ուղարկել Հայաստան: Եվ դրանից հետո միայն Քոչարյանն անձամբ է խառնվել այդ ամենին: Ամենևին էլ պատահական չէ, որ Վարդան Հարությունյանին վերջերս նշանակել են «Հայռուսգազարդ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք ճշտել, թե Քոչարյանը որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է հանդիպել Պուտինին: Վերջինս, սակայն, հրաժարվեց մանրամասներ փոխանցելուց` նշելով, որ ասվել է այն, ինչ արդեն ասվել է: