Հունվարի 11-ին`ժամը 18.15-ին, ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը հայտնել է, որ իր տան պատուհանի մետաղյա ճաղավանդակը պոկելով` սենյակից գողացել են ոսկյա զարդեր և բջջային հեռախոս` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը` 1961թ. ծնված, նախկինում դատապարտված Սմբատ Վ-ն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: