Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Արթուր Բաղդասարյա՞նն է ավելի մեծ սպառնալիք, թե՞ համասեռամոլությունը

«Սեռական շեղումներ ունեցող անձանց տարածման ու հասարակության մեջ դրանց բարգավաճման» խնդիրների մեկնաբանության համար «Իրավունք»-ը դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Նա էլ, իր ԱԽՔ կարգավիճակից ելնելով, պատասխանել է հարցին. «Նման վարքագիծը հարիր չէ մեր ազգային նկարագրին: Քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի համար ընտանիքը, հայկական ավանդական արժեքները գերակա են: Անգամ այս խնդիրը ժողովրդավարության լույսի ներքո ներկայացնող զարգացած եվրոպական երկրներում մտահոգվում են միասեռ ամուսնությունների խնդրով, քանի որ դա ժողովրդագրական խնդիրներ է առաջացնում: Էլ չեմ խոսում այլասերման վտանգի մասին: Ի վերջո, անբնական ամեն ինչ անընդունելի է: Ես դեմ եմ մարդու իրավունքների սահմանափակումներին ընդհանրապես, սակայն մասնավորապես համասեռամոլությունը խիստ վտանգավոր եմ համարում Հայաստանի համար»: Այդ ամենում, իհարկե, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումը չէ հետաքրքրականը: Հետաքրքրականն այն է, թե ում է հետաքրքրել նրա դիրքորոշումը հենց նշված խնդրո առարկայի վերաբերյալ և ինչու հենց հիմա: Բանն այն է, որ Հայաստանն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ` սահմանադրական, իրավական, քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային, որոնց պարագայում ինչ-որ սեռական փոքրամասնությունների խնդիրը մեջտեղ բերելն ու անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակի հասցնելը առնվազն տարօրինակ է: Տարօրինակ է այն առումով, որ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը այսօր ոչ թե սեռական, այլ ըստ էության այն քաղաքական փոքրամասնություններն են, որոնց թվին պատկանում է հենց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը և որոնք այսօր հայտնվելով իշխանության կցորդի դերում, սկսել են սպասարկել ազգային անվտանգության իրական սպառնալիքներից հանրությանը ինչ որ մտացածին, արհեստածին սպառնալիքներով շեղելու գործը: Եթե բանը հասել է բարոյական ինչ որ չափանիշների, բնականության և անբնականության, ապա Հայաստանի համար ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն իրականում այն է, որ Հայաստանի շատ քաղաքական գործիչների, այդ թվում և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի համար բնական է դարձել հասարակությանը, ժողովրդին խաբելը, նրա մոտ իշխանությանը ամենաթունդ կերպով հայհոյելն ու հետո իշխանության քղանցքը բռնած շրջելը: Սա՛ է Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը, սա՛ է վնաս հասցնում մեր հասարակությանը, բարոյական արժեհամակարգին, նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերին, որովհետև նման գործիչներով համալրված իշխանության պայմաններում օրեցօր մեծանում է Հայաստանը լքողների թիվը: Իսկ քրիստոնեության մասին խոսելու փոխարեն գոնե արժեր մի թեթև հայացք գցել անցյալին և տեսնել, թե 2008 թվականի փետրվարի 29-ին քրիստոնեական քանի պատվիրան է խախտվել ընդամենը մեկ ստորագրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում