Աժ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանը հույս ունի, որ 2011-ը կլինի ավելի ուրախ տարի, քան ընթացիկն է: 2010-ի ընթացքում ՀՀ իշխանությունների սխալ գործելաոճը, ըստ ԱԺ պատգամավորի, նահանջի գործընթացի մեջ է դրել երկիրը, և այստեղ ապրելու հեռանկարի բացակայությունը նկատում են նաև հասարակ քաղաքացիները: Ինչևէ, 2010-ը մնում է թիկունքում, սակայն իշխանությունների իրագործած քաղաքական սխալների արդյունքները դեռ առջևում են: Իսկ Արտաշես Շահբազյանը նախընտրում է երկրի բարեհաջող ապագայի հույսը դնել ավելի շատ Ձմեռ պապի, քան ՀՀ իշխանությունների վրա: Այս տարի ԱԺ պատգամավորը Ձմեռ պապից շատ բան չի ուզում` հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հարցի ճիշտ կարգավորում, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, մոնոպոլ տնտեսության վերացում… Կարճ ասած, նոր ու արդար ընտրություններ: