Ինչպես հաղորդում է APA գործակալությունը`հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և առողջություն: Ադրբեջանի նախագահը Դ.Մեդվեդևին երախտագիտություն է հայտնել ուշադրության և բարեմաղթանքների համար: Երկու երկրների նախագահները 2010 թվականը գնահատել են որպես հաջող տարի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, վստահեցրել են, որ շարունակելու են խորացնել հարաբերությունների մակարդակը: