Սպորտային հագուստ արտադրող ամերիկյան Nike ընկերությունը հայտարարել է, որ Ինդոնեզիայում ընկերության մասնաճյուղը ավելի քան մեկ միլիոն դոլար է վճարել իր աշխատակիցներին` որպես փոխհատուցում կատարած գերաշխատանքի համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, գումարների վճարումները նախատեսված են Ինդոնեզիայում ընկերության աշխատակիցներին, որոնք գերաշխտանք են կատարել երկու տարվա ընթացքում: Փոխհատուցման վճարման մասին որոշումը կայացվել է արհմիությունների հետ երկարատև բանակցություններից հետո:
Nike ընկերությունում ինդոնեզիացի աշխատակցի միջին աշխատավարձը կազմում է 203 դոլար: Արհմիությունները հայտարարում են, որ ընկերությունը լայնորեն կիրառում է արտաժամյա աշխատանքի պրակտիկան արդեն 20 տարի: Սակայն ինդոնեզական օրենքներով, աշխատակիցները հույս ունեն փոխհատուցում ստանալ միայն վերջին երկու տարիների համար:











































