Tuesday, 23 04 2024
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

ՀՔԾ-ի որոշման դեմ Սիլվա Համբարձումյանի առաջին բողոքը մերժվել է

Գործարար Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարզպետն անցած տարվա նոյեմբերի 14-ին հյուրանոցի նախասրահում հարվածել էր Սիլվա Համբարձումյանին, սակայն «ծեծի» հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ն մեկ ամիս անց կարճել էր` հիմնավորելով, որ Ս. Խաչատրյանը կնոջը, ճիշտ է, մեկ անգամ ձեռքով հարվածել է, բայց դա ավելի շատ հրելու է նման, քան ծեծի, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Այս հիմնավորումից և նախաքննության օբյեկտիվությունից դժգոհ` Ս. Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը բողոք էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունով։

Գլխավոր դատախազը բողոքը վերահասցեագրել է գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ եզրակացրել է, որ նորմալ քննություն է ընթացել, որոշումը օբյեկտիվ է, Ս. Համբարձումյանի բողոքն էլ` անհիմն։

Կ. Թունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ նախաքննական մարմինը հրաժարվում է իրեն տրամադրել մարզպետի, դեպքի ականատեսների ցուցմունքների պատճենները, ինչպես նաևտեսագրության պատճենը, որպեսզի կարողանա համադրել ու համեմատել դրանք։

Բայց ընդամենը մեկ անգամ հնարավորություն ստանալով դրանք ընթերցել ու դիտել` փաստաբանը համոզվել է, որ «շատ մակերեսորեն է քննությունը կատարված»: «Որոշման մեջ, մասնավորապես, նշված էր, թե դա հարված չի եղել, այլ հրոցանման ինչ-որ մի բան է եղել։ Ու երբ ես տեսա ձայնագրությունը, ես հասկացա, որ դա առնվազն անհեթեթություն է, թե դա հրոցի է նմանվել, որովհետև դա որ հարված էր և, ընդ որում, սաստիկ հարված էր` ինձ համար ակնհայտ էր»,- ասել է նա:

«Հարվածը, այնուամենայնիվ, բռնի գործողություն է և, իմ կարծիքով, քրեորեն դատապարտելի։ Հակառակ պարագայում`կարելի է ցանկացած մարդու հենց հիմա գնալ ապտակել և ասել` «ընդամենն ապտակեցինք», սկսած ամենաբարձր պաշտոնատարից, վերջացրած ամենաներքևի պաշտոնատարով կամ ցանկացած մարդու` ով ում ուզի կապտակի», – ընդգծել է Թունյանը` հավելելով. «Ամբողջ հարցն այն է, որ համառորեն մեզ մերժում են նյութերի պատճենները տրամադրել, ինչը, իմ կարծիքով, ապօրինի է և կատարվում է բացառապես մեկ նպատակով`որպեսզի Սիլվա Համբարձումյանի իրավունքները հնարավոր չլինի պաշտպանել»։

Փաստաբանը տեղեկացրել է, որ պատրաստվում է նոր բողոք ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ մերժում ստանալու դեպքում դիմելու են դատարան:

Սիլվա Համբարձումյանը ևս ասել է, թե կասկած չունի, որ մարզպետի նկատմամբ իշխանությունների նման հանդուրժողականությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններով։

«Ես հասկացա, որ սպասում են` ընտրությունները վերջանան, որ իր հարցերը հետո ուրիշ տարբերակով լուծեն։ Ես այդպես կարծում եմ», – ասել է կին գործարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում