Այսօր, պատասխանելով հեռուստադիտողների այն հարցին, թե որ քաղաքական գործիչները կարող են լինել Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինին մրցակիցը նախագահական ընտրություններում, ՌԴ նախագահը ասել է, որ այդպիսի քաղաքական գործիչներ կան. դրանք խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն են։ Այնուհետև նա անսպասելիորեն նշել է Կասյանովի, Նեմցովի, Լիմոնովի և Կասպարովի անունները: Հետաքրքիրն այն է, որ շարքային ռուսաստանցուն այս անունները շատ քիչ բան են ասում, քանի որ, չնայած վերնոշյալ անձինք շատ ակտիվ են քաղաքական դաշտում, նրանց մասին հեռուստատեսությամբ և մամուլով գրեթե չի խոսվում: Համոզված կարելի է ասել, որ այդ նույն շարքային ռուսաստանցին հիմա ինքն իրեն հարց է տվել և կանգնել փաստի առաջ` ովքե՞ր են այս մարդիկ, կամ ինչո՞ւ հանկարծ նրանց անունը տրվեց…
Մեդվեդևը անդրադարձել է նաև հեռուստատեսությունների հետ կապված հարցերին: Նա հայտարարել է, թե հեռուստատեսության հայտնած լուրերի և իրականության միջև մեծ անդունդ է, քանի որ հեռուստատեսությունը չի արտացոլում իրական կյանքում եղած խնդիրները:
Մեզ շա՜տ ծանոթ իրավիճակ…