ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է ոչ ալկոհոլային խմիչքների ամենամեծ արտադրողներից մեկին՝ Pepsi Beverages ընկերությանը, 3.1 մլն դոլար փոխհատուցում վճարել կադրային քաղաքականության խտրականության համար:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայցորդի դերում հանդես է ելել «Հավասար հնարավորություններ» (Equal Employment Opportunity Comission) կազմակերպությունը: Վերջինիս ներկայացուցիչները հայտնել են, որ Pepsi ընկերության քաղաքականությունը՝ աշխատանքի չընդունել նախկինում ձերբակալվածներին, աշխատակիցների ցուցակից դուրս է թողել շուրջ 300 աֆրոամերիկացիների:
Pepsi Beverages-ի՝ հանցավոր անցյալ ունեցողներին աշխատանքի ընդունելու արգելքը ցործում է նաև այն մարդկանց դեպքում, ում ձերբակալությունից հետո մեղադրանք չի ներկայացվել:
Կազմակերպության ներլայացուցիչները նշում են, որ աշխատակիցներին գործի ընդունելու ժամանակ նրանց հանցագործ անցյալը հաշվի առնելն անօրինական է այն դեպքում, երբ դա վճռորոշ գործոն չէ: Կազմակերպությունը նշում է, որ, օրինակ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար դատվածությունը ոչ մի ուղղակի կապ չունի գրասենյակային աշխատանքի հետ, այն դեպքում, երբ գողության համար դատվածությունը միանգամայն հիմնավոր պատճառ է աշխատանքի չընդունելու համար:
Pepsi-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը կվերանայի իր քաղաքականությունը՝ հանցագործ անցյալ ունեցողների նկատմամբ ավելի անհատական վերաբերմունք ցուցաբերելու համար:










































