Հանրապետության տարածքում hունվարի 12-13-ը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, իսկ հունվարի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն:
Հունվարի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ը կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանում hունվարի 12-13-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Հունվարի 14-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է տեղումներ: Հունվարի 16-ին սպասվում է ձյուն:
Երևանի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալները հետևյալն են`օդի առավելագույն ջերմաստիճան` 11.10C (1967թ.), օդի նվազագույն ջերմաստիճան` -23.6 0C (1957թ.), օդի միջին օրական ջերմաստիճան` -3.8 0C: