«Հրապարակը» գրում է, որ դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու մեղադրանքով ձերբակալված «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանին օրեր անց ազատ արձակեցին:
«Հիշեցնենք, որ նա Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետն էր և գեներալ Մանվելի մերձավորներից: Երեկ, այս կարճատև կալանքի հետ կապված, հետաքրքիր մանրամասներ իմացանք’ պարզվում է, երբ ենթակաները ոստիկանապետ Վովա Գասպարյանին զեկուցել են, որ Կարտոլը հայհոյել է իրեն, նրան ձերբակալելուց հետո ոստիկանապետը ժամանել է Էջմիածին և ոստիկանության բաժնում անձամբ ծեծի ենթարկել իրեն վիրավորած Միրզախանյանին»: