«Հրապարակ» թերթը գրում է, որ չնայած ժամանակ առաջ ոստիկանությունը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, թե ձերբակալել է պաշտոնյաներին ու հարուստներին հետապնդող ավազակախումբը, մեծահարուստների տների նկատմամբ որսը շարունակվում է:
Թերթին հասած տեղեկություններով, Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն: Քանի որ Նավոյանը ոսկեղենը բանկում է պահում, ոսկեղեն և գումար չեն տարել, փոխարենը տարել են թանկարժեք անտիկ իրեր` ժամացույց և այլն:
Ի դեպ, ասում են, ոստիկանապետ Վովա Գասպարյանը խոստացել է բացահայտել կատարվածը, սակայն դեռ նորություն չկա: