Երեկ «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ անցած տարվա դեկտեմբերին Չարենցավանի փոխոստիկանապետի պաշտոնից ազատված Սամվել Տոնոյանը նոր պաշտոն է ստացել:
«Այս ոստիկանը, որի անունը կապվում է 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան փաստի հետ, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանի բարեկամները պնդում էին, որ Տոնոյանը գործում ներգրավվի որպես մեղադրյալ, սակայն նա ստացել էր ընդամենը վկայի կարգավիճակ»:











































