2002թ. այս օրը վախճանվել է «Մայրիկ» կինոյի ռեժիսորը՝ Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան): Նա ծնվել 1920 թ. Թուրքիայում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա:
Վեռնոյը եղել է Ֆրանսիայի գրականության եւ գեղարվեստի ակադեմիայի անդամ: Աշխատել է Ֆրանսիացի նշանավոր կինոդերասանների հետ` Ժան Գաբեն, Ալեն Դելոն, Ժան -Պոլ Բելմոնդո, ստեղծել է 50-ից ավելի կինոնկարներ՝ «Արգելված պտուղ», «Մաքսիմ», «Եվ ինչպես… Իկարը», «Մայրիկ»: Հեղինակ է նաև «Մայրիկ» ինքնակենսագրական վեպի: