Ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները: Հրապարակումներ կան նաև, որ ընտրատարածքները հարմարեցվելու են Հանրապետական կուսակցության շահերին` նրանց մեծամասնական թեկնածուների հաղթանակը ապահովելու համար:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հետ, ով նշեց, որ չարժե միանգամից կասկածի տակ առնել այս լուրը: «Ես չգիտեմ, թե ինչով է հիմնավորվել այս որոշումը: Ճիշտ կլինի ներկայացվեն պատճառները և հիմնավորվի որոշումը: Մեր վերաբերմունքը կախված կլինի նրանից, թե ինչ փոփոխություններ կլինեն և ԿԸՀ-ն ինչպես կհիմնավորի այդ որոշումը»,- նշեց Սոնա Այվազյանը:










































