Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ժառանգությունը»` Սերժ Սարգսյանին

Այսօր «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չստորագրել դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները և դրանք առարկությամբ վերադարձնել Ազգային ժողով:

«Ժառանգություն» խմբակցության նամակի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.

«Այն նույն տարում, երբ համաշխարհային հանրությունը մոլորակի մշակութային և լեզվական հարցերով զբաղվող ամենահեղինակավոր մարմնի` UNESCO-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական լեզվի ճյուղերից մեկը` գրական արևմտահայերենը հայտարարում է աշխարհի անհետացող, վտանգված լեզուների շարքում և զգաստության կոչ հնչեցնում աշխարհի ամենահին և ամենահարուստ գրական լեզուներից մեկի ճակատագրի վերաբերյալ՝ այդ նույն լեզվի համար ամենամեծ պատասխանատվություն կրող ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ոչ միայն չեն արձագանքում այս անպատվաբեր և վտանգավոր իրավիճակին և անհապաղ միջոցներ ձեռնարկում` ամրապնդելու պետական լեզվի ճյուղերից մեկը, այլև իրենք են միանում ազգակործան ընթացքին և փորձում հիմքեր ստեղծել պետական լեզվի նաև մյուս ճյուղի խարխլման համար` սրանով ցույց տալով իրենց կատարյալ սնանկությունը և անհամապատասխանությունն ազգի առջև կանգնած հոգևոր-մշակութային անվտանգության աննախադեպ մարտահրավերին:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու ընթացքում օրենսդրական և դատական իշխանությունները լիովին դրսևորվեցին որպես գործադիր իշխանության կամակատարներ, մեր ազգի ինքնությունը, ապագան և անվտանգությունը վտանգող, մեր երկրի շահերը և արժանապատվությունը ոտնահարող դավադիր նախագծի ջատագովներ։

Օրինագիծը պարունակում է բազմաթիվ իրավաբանական հակասություններ, չի լուծում իր առջև դրված խնդիրները` փոխարենն առաջացնելով ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ:

Մասնավորապես, այն՝

-հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածին:

-հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի «բ.» մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների` իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբերություն բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի` ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն՝ թույլ է տալիս ընտրություն` ըստ ընդունակությունների, ապա դպրոցների դեպքում իրավիճակն այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունն, իր տարբեր ձևերով, դարձնել բոլորի համար հնարավոր և մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որևէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձևերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:

-հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե, իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձևը նրանց թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումն ամբողջ կրթական համակարգի վրա:

-հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որակյալ կրթության ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում` որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմացությունը, կդառնա միայն նրանց բնորոշ հատկանիշ:

-վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ, ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ` դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արևմտահայերենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՈ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները Սփյուռքի երկրներում գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն:

-չի լուծում սույն օրինագծի առջև դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին և այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով։ Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` հենց այդ միջոցն օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաև մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելավելու համար:

-վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը` որպես բանակի միասնական լեզու:

-կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժգին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:

-կթուլացնի երկիրը` բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական և մշակութային հատվածների:

-կքայքայի ազգային ինքնությունը` դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը:

-կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը և չի տա հնարավորություն՝ ժամանակն ու ռեսուրսներն ուղղելու դեպի առաջնահերթ խնդիրների լուծումը:

Կոչ ենք անում Ձեզ Ազգային ժողով վերադարձնել այս վտանգավոր օրինագիծը՝ հետևյալ առաջարկներով․

ա. չկատարել որևէ փոփոխություն «Լեզվի մասին» օրենքում, այսինքն՝ հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից,

բ. «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում հրաժարվել հոդված 2-ից և հոդված 3-ից, այսինքն պահպանել գրական հայերենը` որպես հանրակրթության միակ լեզու և հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից:

գ. հանձնարարել Կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանք` որակյալ միջազգային կրթական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային Բակալավրիատի, լիակատար տեղայնացման համար:

դ. հանձնարարել Կառավարությանն ուժեղացնել և ընդլայնել օտար լեզուների դասավանդման համակարգը Հայաստանի դպրոցներում` միաժամանակ բացառելով որևէ օտար լեզվի թվային անհամամասնական առավելությունը Հայաստանի հանրակրթական ոլորտում դասավանդվող լեզուների շարքում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում