Ինչպես այսօր գրել է Sabah օրաթերթը, Թուրքիան Ադրբեջանին է վերադարձրել 2008 թ. ապրիլից ստացված գազի դիմաց գների վերահաշվարկի արդյունքում ստացված 1 մլրդ դոլարը: Բացի այդ, մոտ 190 մլնդոլար էլ պարտք է մնացել հունաստանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Երկկողմ նոր պայամանգիրը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2010 թ. փետրվարին: Ըստ այդ պայմանագրի, այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել է կանոնավորապես գազ մատակարարել Թուրքիային` 2007 թ. ապրիլից, գազի գինը եղել է 80-120 դոլար, սակայն այդ ժամկետն ավարտվել է 2008 թ. ապրիլին, և վերահաշվարկի արդյունքում ստացվել էր մի կլոր գումար` մոտ 1 մլրդ դոլար: