Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբն ասել է, որ Հոմսում Արևմուտքից մեկ լրագրող է սպանվել, իսկ մեկ այլ լրագրող վիրավորվել է:
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությանը հետևող բրիտանական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլ-Ռահմանը հայտնել է, որ հստակ տեղեկություն կա, որ Հոմսում լրագրող է սպանվել: Շրջանային պաշտոնյան նույնպես ասել է, որ «արևմտյան ԶԼՄ-ների պատվիրակության» լրագրողներից մեկը սպանվել է: Սպանված լրագրողի մասին դեռևս հստակ մանրամասներ չկան:
Associated Press-ը գրում է, որ Հոմսի ակտիվիստները հայտնել են, որ այսօր լրագրողների վրա նռնակներ են նետել: Զոհերի ազգությունները նույնպես դեռևս հայտնի չեն:










































