Այսօր տեղի ունեցավ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի պատրաստած «2010 թ. Ազգային մրցունակության զեկույց»-ի շնորհանդեսը, որը նվիրված էր բարձրագույն կրթության մարտահրավերներին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա զեկույցը վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաներին: Այս զեկույցը հիմնվում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի 2010-2011 թվականների Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանի զբաղեցրած դիրքի (98-րդը` 133 երկրների մեջ) և բարձրագույն կրթության ոլորտում կենտրոնի իրականացրած հետազոտությունների վրա: Զեկույցի մասնագետները համարում են, որ բարձրագույն կրթությունը Հայաստանի տնտեսական բարեփոխման շարժիչ ուժը պետք է հանդիսանա: