Իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքի փոխանցմամբ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ իրանցի ատոմագետ-գիտնականի զոհվելը չի անդրադառնա Իրանի միջուկային ծրագրի վրա.
«Մենք անկասկած առաջ ենք շարժվելու միջուկային զարգացման ճանապարհով։ Այդ ճանապարհն անշրջելի է»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իր ավտոմեքենայի պայթյունից զոհվել է Թեհրանի Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, 32-ամյա Մուսթաֆա Ահմադի Ռոշանը, ով միաժամանակ զբաղեցնում էր Նաթանզի ատոմային օբյեկտի կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնը։











































