Հունվարի 11-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի տարածքում տեղակայված հրշեջ-փրկարարական «Լուսակերտ» ուսումնական կենտրոն։
Ուսումնական կենտրոնի տարածքում նախկինում Արտակարգ իրավիճակների վարչության Քաղպաշտպանության գունդն էր։ 2003թ. քաղպաշտպանության գունդը կազմալուծվեց ու փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը, որից հետո այդ տարածքը բարձիթողի մնաց ու ծառայում էր միայն ուսումնավարժությունների համար։
Ա. Երիցյանի հրամանով 2011թ. օգոստոսին «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքը հատկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային` իր իսկական նպատակին ծառայեցնելու համար:
Վերակառուցման և բարեփոխումների արդյունքում կենտրոնում կստեղծվեն առաջին օգնության, հրշեջ, փրկարարական և լեռնափրկարարական գործի, կիրառական մարզատեսակների, շարային պատրաստության գործնական ու տեսական պարապմունքների համար անհրաժեշտ լսարաններ, տարածքներ, վարժահրապարակներ։
ԱԻ նախարար Երիցյանը գործընկերների ստվար խմբով շրջեց տարածքում, ծանոթացավ վերանորոգվող կենտրոնի շենքային ու լսարանային պայմաններին, դրական գնահատեց իրականացված աշխատանքներն ու զարգացման ապահովման նոր առաջարկներ արեց: Արտասահմանյան փորձն ու աջակցությունն այստեղ լուրջ դերակատարություն կունենան:
Նման ուսումնական հաստատություններն ու վարժահրապարակները միլիոնավոր դոլարների ու երկար տարիներ ձգվող աշխատանքի գին ունեն:
Արդեն այս տարվա գարնանը կենտրոնը կսկի գործե










































