Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ:
Հունվարի 11-ին ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, սակայն հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն: Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, բքի և ձյան բերվածքների պատճառով ավտոճանապարհներին հնարավոր է` մերկասառույց առաջանա:
Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում:
Սելիմի լեռնանցքում մերկասառույց է, կատարվում են մաքրման աշխատանքներ:
Հանրապետության տարածքում բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Մայրաքաղաքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի` 15մ/վրկ, մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասատույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1-3, ցերեկային ժամերին +3+5, երեկոյան -1+1: