Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, արձագանքելով այն հարցին, թե արդյոք ինքը հայտնվե՞լ է կադրային փոփոխման ենթակա պաշտոնյաների ցուցակում, պատասխանեց, թե այդ հարցին կարող է պատասխանել ցուցակ կազմողը: Իսկ երբ հարցրին՝ նա իրեն որպես տրանսպորտի և կապի նախարա՞ր է լավ զգում, թե՞ կադաստրում, Մ. Վարդանյանն ասաց՝ երկու տեղում էլ, իսկ երբ լրագրողները համառեցին՝ ավելացրեց. «Ի՞նչ է, ուզում եք ինձ հե՞տ տանել կադաստր»: