Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ինտերնետի օգնությամբ կազմակերպում է սոցոլոգիական հարցումներ: Հարցումների նպատակն է պարզել սպառողների վերաբերմունքը սննդամթերք, խմիչքներ արտադրող և առևտրի ոլորտի կազմակերպությունների նկատմամբ սպառողների վերաբերմունքը: Գրանցվելով www.sociology.am կայքում` մասնակիցները կկարողանան գնահատականներ տալ կազմակերպություններին: Բացի այդ, գրանցված մասնակիցներին համարներ կտրվեն, որի հիման վրա հետագայում խաղարկություն կկազմակերպվի: Հարցումը անց է կացվելու դեկտեմբերի 27-31-ը: