Նոր սանդղակը թույլ է տալիս մարդկանց իրենց քաշը, մարմնի ճարպի տոկոսայնությունը վերբեռնել համացանց և համեմատել ընկերների տվյալների հետ` Facebook կամ Twitter սոցիալական կայքերում:
Fitbit-ի Aria Wi-Fi Smart Scale-ը, որը ներկայացվել է 2012 թվականի Consumer Electronic Show-ի ժամանակ, նպատակ ունի օգնել համացանցի օգտատերերին իրենց քաշին հետևել և հաջողությունների հասնել համացանցում:
Cbcnews-ը հաղորդում է, որ օգտատերերը կարող են իրենց տվյալները վերբեռնել մասնավոր կայք, որը տրամադրում է սանդղակներ և աղյուսակներ:
Fitbit կայքը տեղեկացնում է, որ հնարավոր կլինի նաև սեփական տվյալները համեմատել ընկերների տվյալների հետ, կամ տարբեր սոցիական կայքերի միջոցով նրանց պարզապես հայտնել քաշը նվազեցնելու սեփական հաջողությունների մասին:










































