Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Ադրբեջանի գազանավթաարդյունահանող պետական նավթային կազմակերպության SOCAR-ի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Հրդեհի տարածքը կազմում է 1,2 հազար քառակուսի մետր: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են մի քանի շրջանների հրշեջները: Աղբյուրը հայտնում է, որ հրդեհի արդյունքում մարդիկ չեն տուժել: