Սիրիական Al-Watan թերթը գրում է, որ Ռաֆիկ Հարիրիի սպանության իրական պատճառների բացահայտումը կօգնի չեզոքացնելու Սիրիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Հիշեցնենք, որ լիբանանյան շատ ուժեր, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան երկրներ մեղադրում են սիրիական կողմին` Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը կազմակերպելու մեջ:
Սիրիական թերթի պնդմամբ, դա նաև թույլ կտա լիբանանյան ուժերի միջեւ հաշտեցում կնքել, ինչը երկրի ներսում երկարատեւ հակամարտության պատճառ է հանդիսացել: