Քիչ առաջ դատախազության մոտ մեկնարկել է Հայ ազգային կոգրեսի` ի պաշտպանություն քաղբանտարկյալների նախաձեռնած ակցիան, որը ինչպես լագրողների հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` 135-րդն է մարտի մեկից հետո: Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին` Արամ Մանուկյանն ասաց, որ ընդդիմությունը ամե ինչ անելու է, պայքարելու է մինչեւ վերջ` տղաներին ազատելու համար: «Ամեն ինչ սահման պետք է ունենա: Բա՛ց թողեք տղաներին: Իսկ եթե այս վիճակը ձեզ դուր է գալիս, ուրեմն մենք ավելի ենք սաստկացնելու ճնշումները` թե՛ ներքին, թե՛ արտաքինե,- հայտարարեց Արամ Մանուկյանը: Մանուկյանը նաեւ հավելեց, որ Ամանորը ընդդիմությունը նշելու է միասին` Սարյանի արձանի հարակից տարածքում: Այս պահին ընդդիմության ակտիվիստները դրոշներով եւ պլակատներով կանգնել են Դատախազության շենքի մոտ, եւ վանկարկում են շարժման կարգախոսները. «Ազատություն», «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ` մարդասպան», «Սերժիկ ռադ եղիր», «Ազատ, անկախ Հայաստան»: