Այժմ Երևանի պետական համալսարանում ընթանում է համալսարանի կառավարման խորհրդի նիստը խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացնելու է 2010թ. տարեկան հաշվետվությունը: Նշենք, որ խորհրդի նիստի լրագրողների մասնակցությունը արգելվել է նախագահականի կողմից` պատճառաբանելով, որ նիստի ավարտից անմիջապես հետո ողջ տեղեկատվությունը իրենք կուղարկեն խմբագրություններին:
Համաձայն մեր տեղեկությունների` խորհրդի որոշ անդամներ փորձելու էին վարկաբեկել համալսարանի ներկա ղեկավարությանը: